ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՅՆ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՍՆՈՒՆԴ: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

ԵԹԵ ՈՒՆԵՔ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԵՐ, ՈՒԶՈՒՄ ԵՔ ՓՈԽԱՆԱԿԵԼ՝ ԱՊԱ ԽՆԴՐԵՄ

Ամենաթանկ խմիչքները

   Սովորաբար աշխարհի ամենաթանկ ալկոհոլային խմիչքը ընդունված է համարել կոնյակը: Այդ կարծիքին է երևի երկրագնդի բնակչության 99%-ը: Իսկ իրականում ո՞ր խմիչքներն են համարվում ամենաթանկաժեքները: Փորձենք մեր երևակայության ընկալման սահմաններում տեղավորել այն, ինչ հիմա կնեկայացնենք:
   Եվ այսպես Այս ցուցակը գլխավորում է ԼԻԿՅՈՐԸ:
   Ստյուարտ Հյուզն (Stuart Hughes) է ստեղծել այս լիկյորը, որը ամենաթանկն է աշխարհում: Այս լիկյորի անունը D’Amalfi Limoncello Supreme է: Այս լիկյորը գերագույն թեթևության զգացողություն պարգևող հատկությամբ է օժտված: Դրանից աշխարհում արտադրվել է ընդամենը 2 շիշ:
Արտադրվել է Իտալական Antica Russo գործարանում: Օգտագործվել է եզակի քազցրահամ կիտրոնատեսակ, որն աճում է միայն Amalfi կոչվող ծովեզրին:




   Ահա այս հրաշքը... 
   Լիկյորի շշի վրա օգտագործվել են 13 կարատ  քաշով երեք ադամանդներ՝ շշի պարանոցին և մեկ՝ աշխարհում եզակի հանդիպող 18,5 կարատ քաշ ունեցող ադամանդ՝ շշի վրա:
         Այս ապրանքի  մեկ շշի արժեքն է 27 մլն £ (43.68 մլն ԱՄՆ $):





   Եվ այժմ հերթն է ծանոթանալու այն խմիչքին, որը 2-րդ պատվավոր տեղը նվաճել է բառացիորեն վերջերս:
   Ծանոթացե՛ք:  Isabella’s Islay վիսկի:
   Արտադրողների կողմից այն որակվել է որպես <կյանքի ջուր>: Պատրաստվում է Շոտլանդական վիսկիների ամենալավագուն ավանդույթներով, Այլեյա կղզում: Շիշը պատրաստած է ամենաբարձր որակի բյուրեղից, հետո մշակվել է սպիտակ ոսկով, պատվել ադամանդներով, ռուբիններով և բերիլով:
  Բացարձակ մաքուր խմիչքը ունի երկու թողարկում՝ Օրիգինալ (original) և Հատուկ(special):








   Արտադրվում է Բրիտանական LUXURY BEVERAGE ընկերության կողմից:
Օրիգինալ պիտակավորվող վիսկու շիշը պատված է մոտ 8500 ադամանդով և մոտ 300 ռուբիններով: Դրա պատճառով 1 շշի արժեքը գնահատվում է 6,2 միլիոն ԱՄՆ դոլար:
   Իսկ Հատուկ պիտակավորվածը՝ նախատեսված է ավելի լայն շրջանակների համար: Այն միայն ոսկեպատ է, և մեկ շիշ Isabella’s Islay վիսկին արժե 740 000 $:
 Ասեմ, որ վիսկին երկու դեպքում էլ մեկին մեկ նույնն է:






   Հիմա Ձեր ուշադրությանն եմ ուզում ներկայացնել մի խմիչք, որը մինչև վերջերս համարվում էր ամենաթանկը աշխարհում, իսկ այժմ այն ՛՛պատվավոր՛՛ 3-րդ տեղում է:
  Henri IV Dudognon Heritage- այսպես է կոչվում այդ հրաշք կոնյակը






 Սրա մեկ շշի արժեքը  2 000 000 $ է:
  Այս յուրօրինակ կոնյակը հասունացել է 100 տարի այնպիսի տակառներում, որոնք էլ իրենց հերթին մինչև օգտագործվելը 5 տարի անցել են չորացում բաց օդում: Վերջնականորեն խմիչքի ալկոհոլային թնդությունը 41% է:
  Բայց, ամենին զուգահեռ, այս կոնյակի շիշը պատրաստված է 4 կգ ոսկով և պլատինով, ինչպես նաև զարդարված են 6500 բարձրակաևգ ադամանդներից:
   Այնպես որ, արժե ունենալ: