ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ ՄԻԱՅՆ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ ՍՆՈՒՆԴ: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ

ԵԹԵ ՈՒՆԵՔ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՂԵՐ, ՈՒԶՈՒՄ ԵՔ ՓՈԽԱՆԱԿԵԼ՝ ԱՊԱ ԽՆԴՐԵՄ

Ամենաթանկ ուտեստները

  Այստեղ մենք կներկայացնենք Ձեր ուշադրությանը աշխարհի ամենաթանկարժեք ուտելիքնեը: Ոմանք ուղղակի կզարմանան. թե ինչ արժեք կարող է ունենալ ուտելիքը, և ինչքան գումարներ են պատրաստ վճարել մարդիք, որպեսզի բավարարեն իրենց որկրամոլ էգոն:
  Եվ այսպես, խնդրե՛մ, վայելե՛ք....


Այս ցուցակը գլխավորում է ՊԵԼՄԵՆԻՆ: Այո-այո, մի՛ զարմացեք: Սակայն ոչ թե հանրաճանաչ ռուսական պելմենին, այլ Նյու-Յորքի Բրոնքսում գտնվող  "Golden Gates" ռեստորանում տրվող պելմենին: Այդ հաստատության հիմնական այցելուները ռուս էմիգրանտներն են:
   Կերակրատեսակի յուրահատկությունը այն է, որ բացի հիմնական բաղադրիչ հանդիսացող մսատեսակներից , օգտագործվում են նաև Curtius Flame Fish կոչվող հազվագյուտ ձկնատեսակի գեղձերը, որն ապրում է մեծ խորություններում:
   Այդ պելմենիի 8 հատը արժե 2400 ԱՄՆ դոլար:





 

    Հիմա տեսնենք, թե որ ուտելիքն է գտնվում 2-րդ տեղում:
    Ծանոթացե՛ք, ԸՆԿՈՒՅԶ
    Յուրաքանչյուրիս  վաղուց հայտնի է նրա համն ու որակը, օգտակար հատկությունները: Սակայն աշխարհում առավել թանկ ընկույզի տեսակ է հանդիսանում  ավստրալիական ընկույզը՝ macadami-ն, որը  աբորիգենների հիմնական և սիրելի ուտելիքներից է: Բայց այսօր այն համարվում է հազվագյուտ, վերացող տեսկ: Այս տեսակը ունի հատուկ խնամքի կարիք:        Չնայած նրան, որ մակադամիի ծառը 100 տարի շարունակ բերք է տալիս, սակայն ամեն տարի հնարավոր է լինում ընդամենը 40 տոննա հավաքել այդ ընկույզից: Որպես հետեւանք՝ այն երկրներում, որտեղ այդ ընկույզն աճում է, մեկ կիլոգրամի արժեքը ավելի քան $ 30 է:
Բնականաբար այն ճաշատեսակները, որտեղ օգտագործվում է այս ընկույզը,  շատ արժեքավոր է եւ թանկ:






Եվ այսպես, ևս մեկ աննորմալ, անհասկանալի թանկ բնամթերք՝ ՍՊԻՏԱԿ ԳԵՏՆԱՍՈՒՆԿ (Սպիտակ տրյուֆել): Այս սունկը հաստատուն գին չունի, քանի որ սրա ամեն մեկ հատի համար առանձին  աճուրդ է կազմակերպվում: Ասեմ ուղղակի, որ մինչ հիմա մեզ հայտնի դարձած ամենաթանկ գինը, որ վճարել են այս անզուգական սնկի համար՝  30 000 EURO է: